▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային ներկայացումից 4 տարի անց ԿԳՄՍՆ-ն ուզում է հետ ստանալ նախագծին հատկացրած գումարը

ԿԳՄՍՆ-ն դատական հայց է ներկայացրել «ԱԺԶ» մշակութային ՀԿ-ի դեմ, որը 2019-ին նախարարության դրամաշնորհով իրականացրել է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» կատարողական արվեստի նախագիծը Հանրապետության հրապարակ մետրոյի տարածքում։ Նախարարությունը դատարանից պահանջում է բռնագանձել կազմակերպությանը հատկացրած 2,756,000 ՀՀ դրամը։ Այս մասին գրում է Hetq.am-ը։

Դատական հայցի հիմքում ընկած է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» նախագծի բովանդակային բացասական եզրակացությունը, ստորագրված նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և նախարարության ժամանակակից արվեստի բաժնի նախկին պետ Արմինե Ղազարյանի կողմից։ «ԱԺԶ»-ն դատական գործի մասին ծանուցվել է վերջերս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее