Նոյեմբերի 2-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորայք հատվածի 9-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Կ. Մ.) 35 AG 494 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Թ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետեւ ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Մ.-ի եւ Ս. Մ.-ի դիերը:
Փրկարարները հոսանքազրկել են մեքենան: