X Factor նախագծի նորզելանդական տարբերակի ժյուրիի 2 անդամներ Նատալյա Քիլս- Վիլի Մուն ամուսինները հեռացվել են մրցույթի 25-ամյա մասնակից Ջո Իրվինին ուղիղ եթերում վիրավորելու համար: Վերջինս հարձակման է ենթարկվել Քիլսի կողմից իբր իր ամուսնու ոճն ընդօրինակելու համար: Ավելին` կրկօրինակման համար ժյուրիի անդամը մասնակցին անվանել է «տհաճ», «զզվելի» ու «գարշելի»:
«Դու ծաղրի առարկա ես»,- ասել է Քիլսն Իրվինի կողմից «Cry me a River» երգի կատարումից հետո: «Ես դա գեղարվեստորեն գարշելի եմ համարում: Ես ամաչում եմ, որ այստեղ եմ նստած քո ներկայությամբ և քեզ անգամ իմ կարծիքի վերաբերյալ պատասխանի եմ արժանացնում: Սիրտս խառնում է քեզանից: Դու ինքնություն չունես»,- ասել է նա: