▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրուշոս, ուժեղսսս…». Ավետ Բարսեղյանի պատասխանը` երգչուհուն

Երգչուհի Սիրուշոն, ով հատկապես մեծ ակտիվություն է տարածում իր ինստագրամյան էջում, երբ իր երկրում իրադրությունը լարված է լինում, մեկ շաբաթվա դադարից հետո երեկ տարածեց տեսանյութ, որում ինքը վարում էր մեքենա`Արթուր Գրիգորյանի երգի ներքո: Տեսանյութն արված էր Արցախում` 2021 թվականին:

Տեսանյութին կից Սիրուշոն գրել էր.

«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ, ինչ լինում է , իմ ներսում է լինում… Երանի այն մարդկանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել, ես ներս եմ գոռում»:

Երգչուհու հուզառատ հրապարակմանը մեկնաբանություն է թողել երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Նա հետևյալն է գրել.

«Սիրուշոս… ուժեղսսս, ընկերսսս…» `ինչին ավելացնելով համբույր և սեր արտահայտող էմոջիներ:

Նշենք, որ մեկ շաբաթ պայմանագիր ստորագրվեց, որտեղ նշվում էր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել ԼՂ գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկներն ու կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Երգչուհի Սիրուշոն վերջին գրառումն արել էր այս ժամանակ: Նա  անդրադարձել էր թեմային`նախ ֆոտոշոփի միջոցով ջնջելով խոսքերը գրված, ապա հավելել.

«Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ… հետո մտքերս ու ինձ կհավաքեմ ու կկարողանամ երևի ավելին ասել, բայց էս պահին ցավ: Ջղայնություն ու ցավ»:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее