▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին

Մի քանի օր է մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ ի պաշտպանություն Արցախի։ Հերթական ակցիաներից մեկի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել Լևոն Քոչարյանին և ինչպես երևում էր համացանցում տարածվող կադրերում նրան ծեծի են ենթարկել ոստիկանական մեքենայում, ինչի հետևանքով Լևոն Քոչարյանը գլխուղեղի ցնցում է ստացել։ Ավելի ուշ վերջինիս ձերբակալելու որոշում էր կայացվել, ինչին սոցիալական իր էջերում անդրադարձել էր Սիրուշոն նշելով.

«Ու էս ամենից հետո Լևոնին են ձերբակալում։ Նորից դիտեք տեսանյութը: Ո՞վ է ծեծի ենթարկում, ո՞վ պետք է ձերբակալվեր»։

Արդեն այսօր երգչուհին ևս մեկ հրապարակում էր արել ու գրել, որ բռնի ուժ է կիրառվում նրանց նկատմամբ, ովքեր պայքարում են հանուն Արցախի։ Նրա հետևորդներից մեկն էլ, այս հրապարակմանը արձագանքելով, գրել էր.

«Էտ Արցախը քո սկեսրայրնա հանձնել»։

Սիրուշոն էլ որոշել էր հանրային կերպով մեկնաբանել այս նամակը և ինստագրամյան իր էջի story բաժնում գրել էր.

«Բա էլ ինչու՞ ենք հիմա մենք այստեղ ու այս պայքարի մեջ ողջ ընտանիքով։ Շուտ ասեիք հանգիստ գնայի «կղզիս»»,- գրել էր Սիրուշոն՝ նկատի ունենալով ժողովրդի մեջ տարածված այն խոսակցությունները, թե ինքը սեփական կղզի ունի։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее