▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելի Մեսսի, կներես… Ֆուտբոլը նաև քաղաքականություն է…

ANTI ՖՈՒՏԲՈԼ


Ֆուտբոլից շատ բան չեմ հասկանում, բայց միշտ երկրպագել եմ արգենտինական ֆուտբոլը, առհասարակ, գուցեև բազմաթիվ ընկերներից պատճառով, նաև սիրել եմ Արգենտինան ու արգենտինացիներին։ Անհամբեր սպասոււմ էի մունդիալի վերջնախաղին՝ երկրպագելու Մեսսիին, նրա թիմի ռոմանտիկորեն կրող խաղը, բայց…

Ավաղ, երբ մի քանի օր առաջ՝ Արգենտինայի նախագահ՝ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչներին բժշկի թուղթ բերեց ու առողջական խնդիրների (գուցեև հետբոտեքսյան relax-ի) պատճառով չընդունեց մեր պաշտոնական պատվիրակությանը, վիրավորվել եմ, նախ երկրիս, հետո նրա խորհրդանիշի՝ ՀՀ նախագահի համար։

Անգելինա Մերկելի անկեղծությունն ու սառը սկզբունքայնությունն ինձ ավելի հարազատ են։ Եթե բան ունենար ասելու՝ Մերկելը կասեր, գլուխը չէր բռնի կամ չէր ասի, որ զանգեն՝ կասեք տանը չեմ։
Գերմանիային եմ երկրպագելու՝ չոր, բաց ու պրագմատիկ տեսակը նախընտրելի է անկանխատեսելիությունից։

Սիրելի Մեսսի, կներես… Ֆուտբոլը նաև քաղաքականություն է…

Հ.Գ. (նույնիսկ, եթե զգում եմ, որ Արգենտինան է հաղթելու)


Լիլիթ Գալստյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее