Shamshyan.com-ը գրել է, որ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ոստիկանությունը բացահայտել է 15 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը և հայտնաբերել է նաև սպանվածի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Շիրակի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Շահբազյանը տարիներ առաջ ծեծելու միջոցով սպանել է մի աղջկա, ում անունը Դիանա է: Երեկ բերման է ենթարկել Ա. Շահբազյանը: Վերջինս խոստովանել է, որ 15 տարի առաջ իրենց գյուղում՝ իր հայրական տանը, կենցաղային և ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել է Դիանայի հետ, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել նրան: Վերջինս էլ գիտակցությունը կորցնելով՝ մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ՝ կեսգիշերին, Ա. Շահբազյանը ոստիկաններին մատնացույց է արել տանը հարակից շինության այն պատը, որի տակ նա թաղել է մահացածին:
Առավել մանրամասն`այստեղ: