ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 44-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։
Ապրիլի 15-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 շենքի հետնամասում գտնվող շինհրապարակում տղամարդու դի կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում ՝ շինհրապարակի փոսում` բետոնե պատի տակ, հայտնաբերվել է տղամարդու դի` բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Պարզվել է տուժողի ինքնությունը, ով 44 տարեկան է՝ հաշվառված Գեղարքունիքի մարզում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տղամարդու մահվան պատճառը պարզելու համար, որի կատարման ընթացքում՝ դիահերձմամբ, մասնագետները հայտնաբերել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց թվում՝ կոտրվածքներ, սալջարդ վերքեր։
ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, մշակվել է քննչական պլան և իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնական վնասվածքներով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet