▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիմվոլիկ նվեր նորաթուխ Այվազովսկուն...

Սիմվոլիկ նվեր նորաթուխ Այվազովսկուն. ԲՀԿ–ականները ջրաներկ, վրձիններ և ստվարաթուղթ նվիրեցին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին

«Երբ ԿԸՀ նախագահը բուռն ցանկություն ունենա նկարչությամբ զբաղվելու` այդ պարագաներով թող անի, ոչ թե թվաբանական աճպարարություն անի»,– նշեց կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

Պատգամավորի թեկնածուները ԿԸՀ նախագահին առաջարկեցին Մասիս սարը նկարել, ոչ թե թվեր։

***

«Նիկոլի գրպանային կառույցներին դիմելն անիմաստ զբաղմունք է, ուղղակի ժողովրդին զբաղեցնել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմադիր որոշ ուժեր խոսում են Սահմանադրական դատարան դիմելու մասին։ «Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ով ընտրություններից հետո ելավ հայտարարեց, որ դատական համակարգը կոռումպացված է, այն դատական համակարգը, որ 8 տարի ինքն էր սարքել։ Եթե կոռումպացված է, թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն դու ես։ Հիմա ի՞նչ ա անելու Սահմանադրական դատարանը, կարող ա մի հատ լղոզված հայտարարություն, վճիռ կայացնի, ասի՝ հելաք, ցրվեք տներով»,- նշել է Մալխասյանը։

***

«Այս ժողբաստիոնում կեղծվեցին ընտրությունները, վարչական ռեսուրսի, մարդկանց բռնելու, վախեցնելու, զինվորներին տանել՝ ժամը 8-ից հետո քվեարկելու... այս բոլորի միակ մեղավորն ու պատասխանատուն ՔՊ-ն է, որը մերժվեց ժողովրդի կողմից։ Հենց երեկոյան իրենց պանիխիդայի դեմքից երևում էր, որ չունեն իշխանություն, իսկ հիմա անցել են ապօրինությունների»,- ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Երևանու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը։ «ԲՀԿ-ն մնացել է իրենց կոկորդին, ուզում են փոշիացնել մեր ձայները։ Վերջին անգամ դիմում եմ՝ փոքրիկ Վան Գո՛գ, քո վրա, քո ուսերին, քո վզին մի վերցրու այս ապօրինությունները, վաղ թե ուշ պատասխան ես տալու»,- ասաց Ստեփանյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее