Լավագույն տղերքը հեռանում են... ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Շիրակի մարզի Փանիկ գյուղի 20-ամյա հերոս զինվորի հոգեհանգստին:
Հիշեցնենք, որ ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել փետրվարի 5-ի գիշերը, ժամը 03.55-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից:
Սահմանին զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի