Հուլիսի 30-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի «Օրսետտո» լողափում ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու:
Ժամը 17:48-ին հանրային առաջին լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:
Քաղաքացիների ուժերով ջրահեղձված տեղափոխվել է Սևանի ԲԿ:
Պարզվել է, որ ջրահեղձվածը Մեծամոր քաղաքի բնակիչ Ն. Ն.-ն է ( 2001թ):