Ըստ ասեկոսեների, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը յուրայինների միջոցով ակտիվորեն ստուգում է իրեն հասած տեղեկությունն այն մասին, թե մամուլում իր վերաբերյալ հրապարակումներն ուղղորդված են:
Հատկապես խոսվում է այն մասին,, որ Սերգո Կարապետյանին հասկացրել են, թե իր դեմ հրապարակումներն ոմանք իրենց համար «փեշակ» են դարձրել, ու գյուղնախարարի դեմ գրված յուրաքանչյուր հոդվածից հետո ՝ նույն սև գործի նախաձեռնողներն այս անգամ ձեռնամուխ են լինում որոշ կայքերում հերքումներ ու ֆեյքերի և համացանցային օգտատերերի միջոցով «ռեաբիլիտացիոն» գրառումներ տարածելուն:
Նաև ասում են, թե այս գործում «հմտացած» անուններ են ներկայացրել, որոնց մեջ եղել է այլ նախարարության մի աշխատակից, ինչն էլ հատկապես զայրացրել է Սրեգո Կարապետյանին, ով մտորում է՝ սույն խնդրով իր կոլեգայի՞ն դիմի, թե՞ միանգամից Բաղրամյան-26:
Ատոմ Գրիգորյան