Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի` Էրիկ Մ.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. ապրիլի 30-ին՝ ժ. 22:30-ի սահմաններում, Մարինե Ն.-ի կամքին հակառակ, նրա բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելով, բաց պատուհանից ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող Երևան քաղաքի Այգեստան 11 փող. թիվ 85 տուն, Ե. Բալյանին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն մերժում ստանալուց հետո հեռացել է:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի՝ մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: