mamul.am-ը գրում է. «Սեքյուրիթի Դրիմ»-ը չի բավարարվում արագաչափերի ու տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացված հսկայական եկամուտներից ու վարորդներից փող պոկելու նոր տարբերակ է մտածել: Ասում են` վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ ընկերությունն անջատում է որևէ փողոցի արագաչափն ու լուրեր տարածում, որ արագաչափը չի աշխատելու անորոշ ժամկետով, տարվել է վերանորոգման: Վարորդները` նկատելով, որ արագաչափը չի արձանագրում արագությունը, սկսում են ավելի ազատ երթևեկել: Եվ քանի որ վարորդներին պատշաճ կարգով չի ծանուցվում արագաչափի վերագործարկման մասին, նրանք հայտնվում են «Սեքյուրիթի Դրիմ»-ի կազմակերպած ծուղակում և տուգանքների նոր ծրարներ ստանում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում