shamshyan.com-ը գրում է, որ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 3-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Կես գիշերին շտապօգնության 1-03 ծառայություն ահազանգ է ստացվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որ կանչով մեկնել են Նորքի այգիներ 193/3 տուն որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբը պարզել է, որ մահացածը նույն տան բնակիչ, 46-ամյա Տիգրան Թադևոսյանն էր, ով ննջարանում ինքնասպանություն գործելու եղանակով, իր մոտ եղած կարճեցված որսորդական հրացանով կրակել է ծնոտի ստորին հատվածին:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում