Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից և կնոջից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ 720 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտի մնացորդ
Դատախազությունից նաև պահանջում են Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, մոտ 1,3 միլիարդ դրամ՝ որպես Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք, 416 միլիոն դրամ՝ որպես տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք, մոտ 2 միլիարդ դրամ՝ որպես տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք։