Օրերս Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ գյուղի բնակիչները, ովքեր ձկնորսությամբ են զբաղվում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին են փոխանցել մի տեսանյութ, որը նրանք տեսանկարահանել են Սևանա լճի մոտ:
shamshyan.com-ն է գրում այս մասին ու հավելում, որ ֆոտոլրագրողի հետ զրույցում ցամաքաբերդցիները հայտնել են, որ այդ կենդանուն իրենք որսացել են Գեղարքունիքի մարզի Հարսնաքար հյուրանոցային համալիրի հարևանությամբ՝ Սևանա լճից: Գյուղի տարեցները պատմում են, որ նման կենդանի երբևէ իրենց չի հանդիպել, իսկ թե ինչ կենդանի է, նրանք դժվարանում են ասել: Նրանց զարմացրել է կենդանու ժանիքներն ու չափսը: Գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե լողալիս լինեն Սևանա լճում, հնարավոր է, որ նման կենդանի հարձակվի իրենց վրա: