▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սև շորերով պատգամավորը բան ասե՞ց․․․Սկանդալ ԱԺ-ում՝ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ

***

ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի տղայի համար իրեն երկու անգամ միջնորդել են։

«Էս երկրի երեսին այդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եթե եղել է այդպիսին, ուրեմն արձագանքը հետագայում կզգացվի։ Իսկ եթե մենք այստեղ խոսում ենք կոռուպցիայից, ուրեմն մեկնաբանեք խնդրեմ, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ ինձ երկու անգամ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով»,- դիմելով Աղազարյանին ասաց Քյարամյանը։

***

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ԱԺ ամբիոնից հանդիմանեց Արգիշտի Քյարամյանին` դուք խոսում եք Ազգային ժողովում, ձեր կաբինետում չեք գտնվում, ձեր ենթակաների հետ չեք շփվում, նման ժեստիկուլյացիան ու խոսելաոճն անընդունելի են:

Տեղից ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը փորձեց արձագանքել, սակայն նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց: Դրանից Քյարամյանը վրդովվեց ու ասաց. «Դե ուրեմն, ես չեմ մասնակցի էս քննարկմանը:

***

Լրագրող Արմեն Դուլյանին ֆեյսբուքյան գրառումը․ «Քյարամյանի դասերը...
Գործադիր իշխանության ներկայացուցիչն այսօր չտեսնված դաս տվեց խորհրդարանական մեծամասնությանը... Ախր դուք եք նրան բուծել, դարձրել անփոխարինելի, պաշտոնից պաշտոն տեղափոխել... Բա պիտի հոխորտա ձեզ վրա՝ դուք եք նրան պարգևել ձեզ վիրավորելու ու նվաստացնելու իրավունքը... Ուժներդ միայն ընդդիմությա՞ն վրա է պատում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее