▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ փող, լրատվամիջոցներ ունեցող «նախկինները» մի նպատակ ունեն․․․»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ խնդիր է այն, որ այն ուժերը, որոնք իսկապես ցանկանում են իշխանությունից հեռացնել օտարին ծառայող, կապիտուլյանտ իշխանությանը, իշխանափոխություն անելու համար փող, լրատվամիջոցներ, մարդկային ռեսուրսներ չունեն։ Իսկ շատ փող, լրատվամիջոցներ, մարդկային ռեսուրսներ ունեցող «նախկինները» մի նպատակ ունեն՝ ամեն կերպ պահպանել, ավելացնել 30 տարիներին իրենց կուտակած ունեցվածքը, ներկայումս դա լավ է ստացվում։ Բացի այդ, Հայաստանում իշխանափոխություն անելու համար դրսի հզոր կենտրոններից մեկից՝ Ռուսաստանից կամ Արևմուտքից պետք է ազդակ լինի, որը չկա, այդ կենտրոններին ձեռնտու է բոլորին Հայաստանի հաշվին զիջումներ անող ՔՊ-ական իշխանությունը։ Երևանի կենտրոնը տարեմուտին զարդարելու համար 550 միլիոն դրամ է մսխվել, սակայն հին նոր տարուն՝ հունվարի 13-ին Հայաստանի գլխավոր տոնածառը հանված է։ Մայրաքաղաքի զարդարման պատրվակով 550 միլիոն դրամ մսխելը և Երևանում հասարակական տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր, իշխանափոխության հանգեցներ, բայց ոչ՝ Հայաստանում։ Արցախը հանձնեցին, Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնեցին, Կիրանցի հողերը հանձնեցին, սակայն խորհրդարանական ընդդիմությունը հողատու իշխանությանը անգամ անվստահություն չհայտնեց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее