▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի վթար Սյունիքում. «Կամազ»-ին բախվելուց հետո 5 մարդ տեղում մահացել է, կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 07.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի ունեցել ավտովթար, կան զոհեր եւ տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 DZ 022 համարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան եւ «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետեւանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդ եւ 4 ուղեւորներ տեղում զոհվել են, 1 ուղեւոր եւ «ԿԱՄազ»-ի վարորդը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ-ում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее