Հունիսի 4-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում քաղաքացին ընկել է Սպանդարյանի ջրամբարը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել 1994 թ. ծնված Մ. Մ.-ի դին:
mes.am