Նախօրեին` վաղ առավոտյան, Սանկտ Պետերբուրգում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 36-ամյա ՀՀ քաղաքացի: Այս մասին հաղորդում է АиФ-Петербург-ը:
ՀՀ քաղաքացու խոսքով` գիշերը` ժամը 04:00-ին Լարինի փողոցի 4-րդ շենքի շքամուտքում անհայտ անձն իր վրա եռացրած ջուր է լցրել: Նրա մարմնի 30 տոկոսն այրվել է: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր: Կատարվում է հետաքննություն: