▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանից վախերն անչափելի են․․․ Արամ Վարդևանյան

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանն այսօր մերժել է պաշտպանական  կողմի բողոքը և որոշեց, որ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը պետք է պահպանվի:

Փաստաբան Արամ Վարդևանյանն այս առնչությամբ ընդգծում է.

«Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են արդեն 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ»:

Այնուհանդերձ, փաստաբանը վստահ է՝ իրավունքը պետք է գերակայի և կգերակայի:

«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- շեշտում է Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավելի վաղ՝ Արամ Վարդևանյանը գրել էր․ 

Հարգելի գործընկերներ,

Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի: Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների վախերն անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումն անվիճելի: Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար: Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ ծաղրը հենց այսպիսի տեսք է ունենում և սա տեսնում է մեր հանրությունը: Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի, պարզապես հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար՝ չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ: Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու։

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее