shamshyan.com-ը գրում է, որ այսօր` օգոստոսի 11-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչների կողմից օրինական «կանգ առ» հրահանգին չենթարկվելու համար հետապնդվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` 28-ամյա Վարդան Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները երբ նկատել են, որ «Պորշ Կայեն» մակնիշի 06 ԼՍ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները, բարձրախոսով հրահանգել են, որպեսզի կանգնի:
Սակայն նա, չենթարկվելով ՃՈ տեսուչի օրինական հրահանգին, դիմում է փախուստի: Սակայն ինչպես ժողովուրդն է ասում` «կատվի խաղը` մկան մահը», այս դեպքում` օրինախախտ վարորդը չկարողացավ ճողոպրել «գայի» տղաներից:
Մանրամասներն այստեղ: