Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկայումս «Երևան սիթի» սուպերմարկետներում շաքարավազի կիլոգրամը վաճառվում է 415, իսկ «Էկոնոմ» կոչված շաքարավազը` 395 դրամով։ Իջևանի «Ֆրեշ» սուպերմարկետում շաքարավազի կիլոգրամը վաճառվում է 290 դրամով։ Ընդ որում, այդ գնով վաճառքը տեղի չի ունենում գնի նվազեցման ակցիայի շրջանակներում։ Սամվել Ալեքսանյանը շաքարավազի ներկրման, վաճառքի գործում մեծ դեր ունի, սակայն իր սուպերմարկետներում շաքարավազը շատ թանկ է վաճառում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյսնը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհի, Արմեն Իսրայելյանի` Ձկնկուլի սպանությունը կազմակերպելու մեջ, Սամվել Ալեքսանյանն էլ հայտարարում էր` Նիկոլը մեր ախպերն ա»։ |
«Սամվել Ալեքսանյանը, խիղճը գրպանը դրած, գերշահույթներ է ստանում»․ Ոսկան Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet