Թարմացված․ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությանը, տեսանյութ է հրապարակել իր էջում. «Նիկոլ Փաշինյանի ելույթը բոլոր տեսակետներից՝ և՛ իրավական, և՛ պատմաքաղաքական և՛ իրավաքաղաքական, սխալ ճանապարհ է նախանշում մեզ համար: Հետևաբար, քաղաքական բոլոր ուժերով, ինձ համար նշանակություն չունի՝ էդ ուժն իշխանության մաս է կազմում, թե ոչ, մեզ վրա պետք է պատասխանատվություն վերցնենք և ամեն ինչ անենք, որպեսզի սխալն իր բնում կանխվի»,- հայտարարել է Հայրիկյանը:
Սահմանադրությունը թաշկինակ չէ․․․Ինչպե՞ս է Հայրիկյանը բացատրելու Փաշինյանին
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են