«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է եղել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Նա անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությւոնը փոխելու` Ալիևի պահանջներին: «Մեր Սահմանադրության մեջ ոչ մի հակաադրբեջանական ու հակաթուրքական տարր չկա։ Ադրբեջանի Սահմանադրությունն էլ նախաբան ունի։ Հայակեր, մարդակեր Ռասուլզադեն է գրել։ ...Այս Սահմանադրության մեջ կլինի մի կետ, որի մասին հիմա չեն խոսում: Այդ կետն այն է, որ Հայաստանը որևէ ռազմաքաղաքական բլոկի չպիտի միանա, և Հայաստանի տարածքում օտար երկրների զորքեր չպիտի լինեն: Այդ փոփոխությունները, բոլոր դեպքերում, ի վերջո, պիտի ուղղվեն Ռուսաստանի դեմ, ոչ թե հօգուտ Հայաստանի: Մենք այսօր քննարկում ենք այլ կետերը, որոնք իբր պիտի փոխեն, բայց երբ ներկայացնեն Սահմանադրության փոփոխության նախագիծը, այնտեղ այդ կետը կլինի: Դա է հիմնականը, Արևմուտքին ՀՀ Սահմանադրություն փոխելու այս գործընթացից դա՛ է հետաքրքրում: Արևմուտքին, ի դեպ, չի հետաքրքրում, որ դու Ցեղասպանության մասին չհիշատակես: Ընդհակառակը, Արևմուտքի ձեռքին դա մահակ է Թուրքիայի դեմ: Ավելին, Արևմուտքը ճանաչել է Ցեղասպանությունը: Սա է խնդիրը: Այս խնդիրն է ուզում լուծել Փաշինյանը: Գեղցու իր խորամանկությունները թող իրեն պահի»,- նշել է բագրատյանը` հավելելով, որ Փաշինյանը պետք է հեռանա այնպես, ինչպես եկել է, փողոցով, ժողովրդի ճնշման տակ։ Իրենք գցել են ժողովրդին: |
«Սահմանադրության մեջ կլինի մի կետ, որի մասին դեռ չեն խոսում». Բագրատյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet