Ակտիվիստ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բացել ա , Աննա Հակոբյանը նյութ ա քցել , թե բա հանդիպել ենք հանրային կարծիք ձևավորողների, տոլի թելադրողների հետ. ռոման բաբայանն ա ու էլի լիքը յառի նիգոլակալականներ․․․ Էտ լավա , որ դրանց հույսին եք մնացել։
ՀԳ Վիդեոն քոմենթում , նայեք տեսեք՝ ու՞մ հետևորդն եք դուք ։ Իմացեք էլի՝ ով ով ա»։
***
Այս թեմայով, Էդգար Ղազարյանն էլ գրել է․ Աննա Հակոբյանը նախաձեռնեց հատը 1.000.000 դրամով հաջողակ տղամարդկանց հետ ընթրիք ունենալ, որի հետևանքով թեյախմություն ստացվեց` անհաջողների հետ։
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննա-Էրատոն ողբ է բերելու
Այսօր եսիմինչերի և եսիմումերի հետ հանդիպման ժամանակ Աննա-Էրատոյի առաջ դրված է եղել Մովսես Խորենացու «Ողբը»... Կադրերում երևում են Խորենացու հետևյալ տողերը․ «Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։
Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում»:
Ժող ջան, Աննա-Էրատոն սա պատահական չի արել... Դուք սպասեք նորանոր աղետների...Կարևորը կուշտ լինեք»: