▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա հերթական օրինակն է, որ ի դեմս ՀՀ-ի դե-ֆակտո կառավարողների ՝ գործ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի կամակատար իշխանության հետ»

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Նոյեմբերի կեսերին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ կլիմայական մեծ խորհրդաժողովը, որը հայտնի է COP29 անունով։

Այդ միջոցառումը Ադրբեջանի համար կարևոր է մի քանի առումներով՝ երկրի միջազգային հեղինակության բարձրացումից մինչև Արցախում իրականացված ցեղասպանության միջազգային անուղղակի լեգիտիմացում։

Այդ միջոցառումը կարող էր տեղի չունենալ Ադրբեջանում, եթե անցյալ տարի՝ 2023թ. դեկտեմբերին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը վետո դներ ՄԱԿ համապատասխան որոշման վրա։

Կամ կարելի էր այլ բան անել. հաշվի առնելով Բաքվի արդեն կատարած մեծածավալ նախապատրաստությունը՝ հնարավոր էր մտնել դիվանագիտական բանակցությունների մեջ ու վետո չդնելու դիմաց պահանջել, օրինակ, բոլոր հայ ռազմագերիների վերադարձ կամ ՀՀ միջազգային սահմանների մի մասից Ադրբեջանի զորքերի դուրս բերում։

Սակայն, ինչպես գիտեք, ոչ մի նմանատիպ պահանջ չի դրվել։ Ընդհակառակը՝ հայտարարվել է, որ Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում կողմ է Բաքվում COP29-ի անցկացմանը։

Սա հերթական ու վառ օրինակն է այն բանի, որ ի դեմս Հայաստանի դե-ֆակտո կառավարողների գործ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի կամակատար իշխանության և ոչ Հայաստանի շահերը պաշտպանող ուժի հետ։ Ու ակնկալել, որ թուրք-ադրբեջանական երկյակը թույլ կտա, որ Հայաստանում որևէ լուրջ ու ազգային ծրագիր իրականացվի, դա մեղմ ասած միամտություն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее