▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ցույց տվեք էն ամեն ինչում ձախողված «ամենագետին»

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է. «Խորվաթիա
Տարածքը 57.000կմ/2
Բնակչությունը 4մլն
ՀՆԱ-ն 78մլրդ $ (Հայաստանի ՀՆԱ-ն 24մլրդ $)
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մասնակցում է 470 մարզիկ՝ 36 պետությունից:
Տեղադրում եմ մի քանի կադր մրցումների բացման արարողությունից:
Ցույց տվեք էն ամեն ինչում ձախողված «ամենագետին»՝ նախկին ԿԳՄՍն, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խորհրդական, հիմա էլ նույնի աշխատակազմի ղեկավարին, ով դարձել է մեր օրերի լավագույն կառավարական շոումենը, որ հասկանա, թե ինչպես են կազմակերպում Եվրոպայի առաջնությունների բացումը:
Շարունակեք պետական փողերը մսխելով սեփական ռեյտինգը փրկելու փորձեր անել: Միևնույն է, դրանից բան չի փոխվելու:
Ռեյտինգով բարձր, թե ցածր դավաճանի միջև դժվար թե մեծ տարբերություն լինի:
հ.գ. ՀՀ քաղաքացիներ, տեսե՛ք, թե ինչպես է օգտագործվում պետական բյուջեն, երբ երկիրն այնքան առաջնահերթ կարիքներ ունի...»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее