pastinfo.am-ը գրում է, որ Օլիմպիական խաղերի սպասմամբ ապրող Սոչի քաղաքում իրավապաշտպանները փորձում են քրեական գործ հարուցել մի խումբ ոստիկանների նկատմամբ, ովքեր դաժան խոշտանգումների են ենթարկել ձերբակալված շինարարներին:
Ըստ նախնական տեղեկությունների օրենքի պահապանների գործողություններից տուժել են Սոչի քաղաքի բնակիչ Մարտիրոս Դեմերչյանը և նրա փեսա Սերգեյ Կրբաշյանը:
Նրանք իրենց բրիգադի մյուս անդամներ հետ մարտի 25-ից մինչև մայիսի 16-ը Օլիմպիադա-2014-ի կամավորականների բազմաբնակարանոց շենքում էլեկտրական լարերի մոնտաժման աշխատանքներն են իրականացրել: Այդ աշխատանքի դիմաց բրիգադի յուրաքանչյուր անդամի 90 հազարի փոխարեն վճարվել է 37 հազարական ռուբլի: Դրանից հետո շինարարական տեղամասի վարպետ Սամվել Փաշյանը բրիգադի անդամներին սպառնացել է, որ եթե նրանք համառեն իրենց աշխատավարձի պակասող մասը ստանալու հարցում, ապա ինքը նրանց դեմ քրեական գործ կկազմակերպի իր ծանոթ ոստիկանների օգնությամբ: Հինգ հոգուց կազմված բրիգադի աբխազ 3 անդամները վախենալով Փաշյանի սպառնալիքներից՝ անխոս հեռացել են, իսկ տեղացիները շարունակել են պահանջել իրենց աշխատավարձը:
Համառ բանվորներին վարպետն առաջարկում է հանդիպել հունիսի 12-ին՝ խոստանալով հենց այդ օրն էլ վճարել աշխատավարձի պակասող հատվածը: Սակայն հանդիպման պայմանավորված վայրում՝ Վեսելո գյուղում, բանվորներին դիմավորում են ոստիկանները:
Առանց պարզաբանումների նրանք ոլորում են Մարտիրոս Դեմերչյանի և նրա փեսա Սերգեյ Կրբաշյանի ձեռքերը և տանում Ադլերի շրջանի Բլինովո ավանի ոստիկանական բաժանմունք:
Ամբողջ գիշեր, մինչև հունիսի 13-ը հինգ ոստիկան խոշտանգման են ենթարկում Մարտիրոս Դեմերչյանին, թափում ատամները, դեմքին թողնում արյունածոր վերքեր:
Ըստ «newsru.com»-ի, նրանից չստանալով խոստովանական ցուցմունքներ ուսադիր կրող սադիստները երկաթե լինգով բռնաբարում են տղամարդուն և ստիպում ստորագրել մի մաքուր թուղթ:
Մանրամասները կարդացեք այստեղ