Ռուսաստանը անկանխատեսելի է ու անվստահելի…Ռուսաստանը սիրում է կեղտոտ, անդրկուլիսյան քաղաքականություն, կեղտոտ դիվանագիտական խաղեր, համաձայնություններ…Հիմա էլ իրենց դեսպանի խորհրդային եժովյան ոճի սպառնալիքները, պատմական հիշողությունները, նմանակումները երեսունականների ինչ-որ պայմանագրերի, գաղտնի, սեպարատ բանակցությունների մասին:
Միանշանակ պետք է գնալ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, «և’-և’» կլինի լավ, չէ' ուրեմն Ռուսաստանը ինչպես կասեին ազիկները...
Մենք Ռուսատանի հետ Ուկրաինայի նման հազարավոր կիլոմետրերի ընդհանուր սահման չունենք, մենք ուկրաինացիների նման տնտեսապես ինտեգրված չենք, տնտեսական կապերով խճճված չենք, մաքսային խնդիրներ, պարտավորություններ, առընչություն չունենք, մենք առանց Ղարաբաղի չենք կարող մտնել Եվրասիական միության մեջ…Մեր դերը այդ միության մեջ իմ կարծքով ընդամենը զուտ սիմվոլիկ նշանակություն կունենա…
Մեր միակ լուրջ պրոբլեմը գազն էր, այն էլ թանկացրին և Ռուսաստանի մեր սփյուռքը, այնտեղ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները:
Ռուսաստանը որպես ռազմավարական դաշնակից վստահելի գործընկեր չէ: Դրա վերջին վառ վկայությունը Սիրիան էր, երբ կարծես ռուսները ամբողջովին այն նվիրաբերեցին արևմուտքին «խժռելու»…
Մի շատ պարզունակ օրինակ ևս…
Եթե Ռուսաստանը առաջադեմ պետություն լիներ, արդեն վաղուց համաձայնություն տված կլիներ Ադրբեջանի նախագահի թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի դիմումին: Բայց չէ, Պուտին ձյաձյան Ալիև կրտսերի խոստացել էր ձգձգել, մինչև չգրանցեն…Այդպես էլ եղավ:
Վստահելի, առաջադեմ, ժողովրդավարական, արդար, եղբայրական, հավատարիմ, այդ ամենը Ռուսաստանի համար հաստատուն կատեգորիաներ չեն:
Ռուսաստանը երգեհոնի, դաշնամուրի, կլավեսինի երկիր չէ, Ռուսաստանը բալալայկայի երկիր է, շարիկովների երկիր…
Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք