Ռուբեն Ռուբինյանի արձագանքն՝ Ալիևի օգնականի պահանջին
Թարմացված․ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանն այս առումով լուրջ հարցեր ունի և հայկական կողմից պատասխան է ակնկալում»,- ասել է նա։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը, իր հերթին, հայտարարել է, որ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է և խաղաղության հարցի հետ կապ չունի:
Թարմացված․ Ադրբեջանը և Հայաստանը կարող են կարճ ժամանակում խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ |