shamshyan.com-ը գրում է, որ Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ցանկացած օրինախախտ վարորդ՝ անկախ զբաղեցրած դիրքից և վարած երկաթյա նժույգներից, եթե չեն հարգի ու կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ապա նրանց՝ որպես օրինախախտի, վարչական պատասխանատվության կենթարկեն:
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վարում Lexus մակնիշի 08 AA 888 համարանիշի ավտոմեքենան առանց ամրագոտու, և նրան ուղեկցող Lexus մակնիշի 08 LL 888 համարանիշի, Toyota Prado մակնիշի 888 QQ 08 համարանիշի և Lexus մակնիշի M I – 099 համարանիշի ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները նույնպես երթևեկում էին առանց ամրագոտու:
Մանրամասներն այստեղ: