▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշել են շարունակել համագործակցությունը, միացել է «Առաջ» կուսակցությունը...

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ–ն և բազմաթիվ հանրային, հասարակական գործիչներ պայքարի մեջ են մտնում միասին։ Նրանց է միացել նաև «ԱռԱջ» կուսակցությունը։ 

«Առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար` «Հայաստան» դաշինքով»,– այսօրվա միջոցառմանը ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա դիմեց ընդդիմադիր դաշտին` նշելով, որ այս դաշտում թիրախներ չունեն, այլ ունեն պայքարի այսօրվա ու վաղվա գործընկերներ։

«Մեր թիրախը մեկն է` գործող իշխանությունը, և այդ նույն ակնկալիքն ունենք նաև ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերներից»,– նշեց Սաղաթելյանը։

***

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որոնց միացել է նաև «Առաջ» կուսակցությունը,  առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով։

«Մեր առաջարկը արժանապատիվ կայունությունն է։ Մենք չենք գալիս պատերազմ բերելու, մենք գալիս ենք այն կանխելու»,- այս առնչությամբ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» կուսակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց՝ իրենք առաջարկում են այլընտրանք՝ հիմնված երեք անկյունաքարերի վրա․

«Անվտանգ և մրցունակ պետություն. Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն։

Ինքնության վրա հիմնված ազգային պետություն. որտեղ հայոց լեզուն, մշակույթը, ընտանիքն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր գոյության հիմքերն են։ Մենք պետք է լինենք արդիական՝ պահպանելով մեր արմատները։

Համահայկականություն. Հայաստանը բոլոր հայերի պետությունն է։ Սփյուռքը մեր ռազմավարական ուժն է և պետականաշինության մասնակիցը»։

«Մեզ սպասվում է դժվար ընտրություն՝ ընտրություն թշնամական պահանջների ու մեր ազատության միջև»,- հավելեց Սաղաթելյանը։

«Կամ մենք, կամ նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը։

Ուժով, խաչով և Արարատով»,- ասաց նա:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական կարգախոսն է լինելու՝ «Միասին կարող ենք»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее