▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանի թանկարժեք նվերը՝ Կոմիտասի թանգարան-ինտիտուտին

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կոմիտասի թանգարան-ինտիտուտին նվիրել է ճապոնական «Shigeru Kawai» ապրանքանիշի ռոյալ: Այս մասին իր միկրոբլոգում տեղեկացրել է  երգիչ, կոմպոզիտոր Հայկոն: Վերջինս լուսանկար է  հրապարակել` գրելով հետևյալը.

«Այսօր ներկա էի հրաշք միջոցառման: Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կոմիտասի թանգարանին նվիրեց «Shigeru Kawai» ռոյալ, որից հետո երիտասարդ երաժիշտները Երևանից, մարզերից և Արցախից աննախադեպ համերգ տվեցին նոր ռոյալով: Ես ուրախ էի, հպարտ և երջանիկ: Շնորհակալություն բոլորին, ովքեր կազմակերպել էին այս միջոցառումը. Ռիտա Սարգսյան, Հասմիկ Պողոսյան, մաեստրո Արմեն Բաբախանյան և Նիկոլայ Կոստանդյան!!! Բրավո!!!»:

12568796_222202851458709_1215267278_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее