
|
Պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինը չեղարկել է վաղը Վրաստանում նախատեսված համերգը: Ելույթի չեղարկման մասին հայտնի է դարձել միջոցառումից ընդամենը մեկ օր առաջ․ հաղորդագրությունը հրապարակվել է միջոցառման կազմակերպիչ Park Live-ի սոցիալական ցանցերում, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Նշվում է, որ որոշումը կայացրել է ինքը՝ երգիչը: «Մեզ համար անհասկանալի պատճառներով արտիստը որոշել է չեղարկել համերգը։ Գնված տոմսերի գումարի վերադարձը կիրականացվի տոմսերի վաճառքի հարթակի միջոցով»,- ասվում է հաղորդագրության տեքստում։ |


