▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում վերսկսել են «Ջերմուկ» խմելուց հետո 65-ամյա տղամարդու մահվանն առնչվող գործի քննությունը

«Քննիչները վերսկսել են «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը»։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիա-Ալանիայի հանրապետության քննչական վարչությունից։

Խոսքը ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) քրեական գործի մասին է: Քննությունը վերսկսել են 2026 թվականի մարտին՝ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ։

«Ըստ գերատեսչության, 2024 թվականի փետրվարի 11-ին տուժողը խմել է «Ջերմուկ» հանքային ջուր, որը գնել էր Վլադիկավկազի վաճառակետերից մեկում։ Դրանից հետո նա իրեն շատ վատ է զգացել, և առողջական վիճակը վատթարացել է։ Տղամարդուն հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը՝ չնայած ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությանը»,- նշվում է հրապարակման մեջ։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее