ՌԴ-ում հերթական աղմկոտ սպանությունն է տեղի ունեցել. Մերձմոսկովյան շրջանում հետախուզվում է Նոգինսկի 50-ամյա մի բնակիչ` սպանության մեղադրանքով: Նա որսորդական զենքով սպանել է ՀՀ քաղաքացու` իր իսկ բակում երաժշտություն լսելու համար: Այս մասին գրում է kp.ru-ն:
Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ երիտասարդների մի խումբ` ոգելից խմիչքի ազդեցության տակ բակում բարձր երաժշտություն է միացրել` այդ կերպ խանգարելով մոտակա բնակարաններում ապրողների հանգիստը: Շենքի բնակիչներից մեկը մի քանի անգամ նկատողություն է արել, ինչին երիտասարդները չեն արձագանքել, որից հետո նա սառնասրտորեն կրակել երիտասարդներից մեկի ուղղությամբ:
Սպանվածը 27-ամյա ՀՀ քաղաքացի է:
Հանցագործի ինքնությունը պարզվել է, սակայն նա փախուստի է դիմել: