▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՌԴ-ից սկսած՝ բոլորը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». ԱԽՔ

«Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով և դրա պատճառը ՀՀ իշխանությունը չէ, դա միանշանակ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«ՌԴ-ից սկսած՝ բոլորը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չեմ ուզում մտնել այդ քննարկումների մեջ»,- հավելեց ԱԽ քարտուղարը։

***

«Առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի այն երկու հոդվածների մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության դեռ չկա․ «Այդ երկու հարցի վերաբերյալ հրապարակային խոսել ենք և հուսով ենք՝ լուծումներ կգտնենք»,- ասաց նա՝ նշելով, որ պատասխան դեռ չեն ստացել։

***

«Հայաստանի մոտեցումը կոնկրետ հարցերին հստակ ձևակերպված է։ Բոլոր հարցերով մենք առաջարկել ենք մոտեցումներ»,- Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Անդրադառնալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին՝ նա մատնանշեց «Խաղաղության խաչմերուկը»՝ ոչպես տարածաշրջանում ապաշրջափակման տեսլական. «Մենք շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ։ Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին»,- ասաց նա։

***

«Ադրբեջանի կողմի հնչող հայտարարությունները մտահոգիչ են, մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են ուղարկում Բաքու»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ ՀՀ-ն ամեն ինչ արել է տարածաշրջանում կայունություն ստեղծելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее