ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից Սյունիքով անցնող երթուղու նկատմամբ վերահսկողությունն օպտիմալ լուծում կլիներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՀՀ իշխանությունները կողմ են արտահայտվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը՝ առաջնորդվելով ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքներով։ Ադրբեջանական կողմից ևս նման մոտեցման դեմ առարկություններ չեն եղել։
Այս հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, սակայն ներկայումս գործընթացը կանգ է առել հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ռուս սահմանապահներն առանց այդ էլ գտնվում են Սյունիքի մարզի հարավում, նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի միջև սահմանը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ «խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա Մեղրիի կամ այլ երթուղու այլընտրանք չէ: Ավելի շուտ, դա ավելի լայն հեռանկար է տարածաշրջանային և ենթատարածաշրջանային հաղորդակցությունների ապագայի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։