Ռազմավարական որոշում եմ կայացրել, որ չեմ հանձնվելու․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանութ է հրապարակել, որում մասնավորապես ասում է. «Ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու... Ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել, ձեր միջավայրում ծնվել, մեծացել եմ, ձևավորվել եմ: Բայց հասկանալի ա, որ այս ամեն ինչը, որ տեղի է ունենում, և՛ մարդկայնորեն, և՛ հոգեբանորեն, և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով շատ ծանր ա: Ես ինքս այդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում: Պետք ա նայել էն տարբերակը, որ կարող ա՞ երկրի շահից բխում ա, որ ես հանձնվեմ, թողնեմ էս ճանապարհը: Էդ էլ ա պետք դիտարկել: Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ, այ դա կլինի իսկական դավաճանություն»: