Լսարանին հանձնվեց երգչուհի Լիլիթ Հովհհանիսյանի հերթական տեսահոլովակը, որի մասին ռեժիսորն ազդարարում էր արդեն մի քանի օր:
Asekose.am-ը նպատակ չուներ անդրադառնալ տեսահոլովակին, սակայն մեր էլեկտրոնային փոստին ստացված նամակները ստիպում են անել այդ. մենք կներկայացնենք դրանք` առանց մեկնաբանության ու խմբագրման, որպեսզի հետևություններ անի հենց ընթերցողը:
Տվյալ դեպքում, կարող ենք ավելացնել, որ մեր կայքում տեղ գտած ոչ բոլոր մտքերն են համընկնում խմբագրության տեսակետների հետ, սակայն շեշտում ենք` ՈՉ ԲՈԼՈՐԸ:
«Հարգելի խմբագրություն, զայրացած եմ, որ Լիլիթ Հովհաննաիսյանի «շնորհանդեսը» տեղի ունեցավ համացանցում. հարթակ, որն այս օրերին հայերիս համար լծվել է արդարության պայքարին` ընդդեմ մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատման ու ներում շնոհելու փաստերին:
Երբեք չեմ հիացել Լիլիթ Հովհաննիսյանի արվեստով, նրա համար երգեր գրող Վահրամ Պետրոսյանի կերպարով ու տեսահոլովակներ նկարահանող Արեն Բայադյանի «ստեղծագործական» հմտությամբ:
Շատ քննադատություններ եմ լսել սակայն նրանց հասցեին` այդ թվում իրենց երգերի միջոցով ապազգային ու նաև հակաազգային մշակույթի տարածման վերաբերյալ, սակայն դա համարել եմ թեմա, որին պետք չէ անդրադառնալ:
Սակայն այն, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և այդ առիթով հայ հասարակության զայրույթի ֆոնի վրա «եռյակը» չի հապաղում իր հերթական գլուխգործոցը տարածել համացանցում, ինձ խորհելու տեղիք է տալիս»,-գրում է Վարդ Յանը :
Մեկ այլ նամակագիր էլ` Եվա Մխիթարյանը նշում է. «Հարգելի Asekose.am, փորձել եմ միշտ ինձ համոզել, որ սխալ են նրանք, ովքեր ասում են, թե Լիլիթ Հովհաննիսյանի «պսպղան» ոճը հիշեցնում է ադրբեջանական երգչուհիներին, կարծել եմ, թե մարդիկ նախանձում են Վահրամ Պետրոսյանին, ովքեր նրան մեղադրում էին ադրբեջանամոլության մեջ, կամ կան ռեժիսորներ, ովքեր փորձում են իրենց ստողծագործություններով մոռացնել ու սպանել հայկականն ու տարածել ադրբեջանաթուրքաարաբականը….և հասարակության ուշադրությունը շեղել այն ժամանակ, երբ դրա կենտրոնացման կարևորության մասին են խոսում:
Այս օրերին, երբ հայ հասարակությունը ևս մեկ անգամ առանձակի նողկանք է տածում այն ամենի նկատամբ, ինչն հիշեցնում է Ադրբեջանին ու ադրբեջանականը, այսօր , երբ բոլորս ռամիրսաֆալովյան ստահակության վրա ենք զայրացած, իմ ականջին այսօր ներկայացված երգը, կատարումն ու տեսահոլովակը ադրբեջանական ելևէջներով է հնչում:
Թքած այն բանի վրա, որ Լիլիթ Հովհհանիսյանը փորձում է նմանակել Սիրուշոյին ու Շակիրային, թքած, որ իբր «ճոխ» տեսահոլովակից անճաշակությունն է հորդում …. բայց հատկապես այսօր նման երգը չափազանց նյարդայնացնում է…»