«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի տեղակալ Վ.Մուրադյանի նկատմամբ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը: Մեր տեղեկություններով՝ խոսքը կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու մասին է:
Ի դեպ, սա Վ Մուրադյանի նկատմամբ հարուցված արդեն երկրորդ քրեական գործն է: Նրա նկատմամբ մեկ այլ քերեական գործ էր հարուցվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հիմքով` պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Մեր այս տեղեկությունները, ի դեպ, ո՛չ ԱԱԾ-ում և ո՛չ էլ ՀՔԾ-ում առայժմ ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին` խոստանալով տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում