«Առաջիկա ամիսների ընթացքում Փաշինյանն ու իր «հրաշքների» թիմն ունեն մեկ առաքելություն՝ ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել Հայրենիքի այն բոլոր վաճառքներին, որն ինքն իրականացնելու է, անոնսն արվեց ասուլիսի ժամանակ»,- 168TV-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։ «Քանի որ հիմա ՔՊ-ում աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնին վաճառվելու գարնանային զեղչեր են, ՔՊ-ի ներսում տարբեր «հրաշքներ» իրենց տերերին փորձում են համոզել, որ իրենք էլ են լավ տվող, սակայն Փաշինյանն ուզեց ապացուցել, որ ինքն ամենալավ տվողն է։ Փաշինյանն ու իր թիմը մի բանում են ճիշտ․ իրենց օրոք Հայաստանն իրոք ամենաանկախ երկիրն է, Հայաստանից ոչինչ կախված չէ՝ ո՛չ տարածաշրջանում, ո՛չ ներքին հարցերում»,- ասել է Հայկ Մամիջանյանը։ |
Թարմացված․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը 168TV-ի եթերում անդրադարձել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականին. «Ես չեմ հավատում, որ որևէ մեկը կհավատա Էդմոն Մարուքյանի ընդդիմադիր կեցվածքին։ Հրաժարականի պատճառների վերաբերյալ իր հրապարակած տեսանյութում Մարուքյանն իրեն ներկայացնում է՝ որպես Արցախի հայերի իրավունքների աննկուն պաշտպան։ Բայց նա առնվազն 2023թ․ ամռան սկզբից գիտեր, որ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ԼՂ հայերի իրավունքների պաշտպանն Ադրբեջանի Սահմանադրությունն է։ Ես ու Էդմոն Մարուքյանը դա անձամբ ենք լսել Միլի մեջլիսի պատգամավորներից։ Անցյալ տարվա հունիսից մինչև հիմա Մարուքյանը գրի՞չ էր փնտրում՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար։ Այնպես որ, Մարուքյան քաղաքական գործիչն ավարտված է։ Ես չեմ անի, բայց եթե Մարուքյանն ուզում է, կարող է պատմել, թե ի՞նչ է ինքն ասել այդ ժամանակ, օրինակ, Փաշինյանի մասին»,- նշել է նա: |
«ՔՊ-ում աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնին վաճառվելու գարնանային զեղչեր են»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet