▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ն սրա թեկնածությունն է առաջադրել ԲԴԽ անդամ ու սա կատակ չէ»

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը լուսանկարներ է ներկայացրել ֆեյսուքյան իր էջում ու գրել է․ «ՔՊ-ն սրա թեկնածությունն է առաջադրել որպես Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ ու սա կատակ չէ»:

ԱԺ պատգամավոր Քրիստինա Վարդանյանն էլ գրել է․ «Երևի նոր ստանդարտ կա ՔՊ-ի կողմից պաշտոնի առաջադրվելու համար. ունենալ այնպիսի հանրային խոսք, որը նորմալ մարդիկ չկարողանան անգամ բարձրաձայն արտաբերել։

Վաղն առավոտյան մեկնակրող ԱԺ նիստերի օրակարգում է նաև այս անհատի Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Առաջարկողն, իհարկե, իշխող ուժն է։ Կարծում եմ անհատն ամբողջությամբ արտահայտում է ՔՊ արժեհամակարգը։

Ու այս մարդը պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը։ Պետական կառավարման քպական մակարդակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее