▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ն ոչ մի կապ չունի զինվորի անվճար երթևեկության հետ»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի գրառումը. «ՔՊ-ն ոչ մի կապ չունի զինվորի անվճար երթևեկության հետ, դա միշտ էլ եղել է՝ ըստ զինվորական ծառայության կանոնակարգի։
Զինծառայողները միշտ էլ անվճար երթևեկելու իրավունք են ունեցել հանրային տրանսպորտից օգտվելիս։ Թե ինչո՞ւ է միտումնավոր այս թեման շահարկվում, պարզ է։ ՔՊ-ին խոսելու առիթ են ստեղծում»։

Նշենք, որ ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հետևյալ գրառումն էր կատարել․ «Համաձայն ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝
Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:
Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը
սահմանել անվճար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее