▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով

Նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 25-ամյա Տիգրան Կիրիշչյանը և Արամ Կալաջյանը:  



Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, անձնական խուզարկությամբ Կիրիշչյանի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 0,2 գ  քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և երկու հատ կաթուցիչ, որոնցից մեկը՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, իսկ մյուսը՝ մոխրացած հետքերով:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝   Կիրիշչյանին և  Կալաջյանին ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Երևանի Աթենքի փողոցում:  

Տ. Կիրիշչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ է ու ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ Տիգրան Ավինյանի օգտին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее