▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմին ողջունել է նաև Արեգնազ Քարտաշյանը, ով վստահ է, որ աստղի հորաքույրն է

Այսօրվա լրահոսի ուշագրավ թեմաներից մեկն այն էր, թե ինչպես է բոլորին հայտնի ՀՀԿ-ական տատիկը ողջունում Քիմ Քարդաշյանին:

Քիմին, նույն պահին` Մարիոթ հյուրանոցի առջև ողջունել է նաև լոռեցի Արեգնազ Քարտաշյանը, ով նույնպես սպասում էր 34-ամյա ամերիկահայ աստղին ու  վստահ է, որ նրա  հեռավոր բարեկամն  է: Հիշեցնենք, որ Քարտաշյաններ կային նաև Գյումրիում. նրանք նույնպես սպասում էին իրենց հեռավոր բարեկամին:

«Չնայած որ այդ կինը/ ՀՀԿ տատիկը/  ամբողջովին նետվել էր Քիմի գիրկը, բայց նրա արյան կանչը մղեց նրան,  որ երկու ձեռքով բռնի իր հորաքրոջ՝ Արեգնազան Քարտաշյանի ձեռքը»,-Asekose.am-ին գրել է տիկին Արեգնազի դուստրը` Էմման ու տրամադրել լուսանկարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее