▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանն ասել է, որ որդին իրենից անբուժելի հիվանդություն է ժառանգել

Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է այն մասին, որ իր և Քանյե Ուեսթի որդին տառապում է նույն անբուժելի հիվանդությամբ, ինչ ինքը։ Քիմը նա չի հստակեցրել, թե որդիներից որ մեկի մասին է խոսքը՝ 8-ամյա Սեյնթի՞, թե՞ 5-ամյա Փսալմի։

Պարզվում է, որ Քիմի մոտ ախտորոշվել է վիտիլիգո՝ մաշկի պիգմենտացիայի խանգարում։ Այս հիվանդությունը փոխանցվել է նրա որդիներից մեկին։ Աստղը պարզաբանել է, որ տղայի խանգարումը կարելի է «հսկողության տակ պահել»։

«Ես ոչինչ չգիտեի հիվանդության մասին, բայց ստիպված էի իմանալ, որովհետև պարզեցի, որ այն ժառանգական է: Այն փոխանցվել է ինձ մորիցս, իսկ ես փոխանցել եմ որդուս»,- ասել է Քիմ Քարդաշյանը She MD փոդքասթի եթերում՝ նշելով նաև, որ իր երեխաները ունեն մեկ այլ հիվանդություն ևս՝ էկզեմա։

Ըստ Քիմի՝ ինքը խուճապի չի մատնվում, քանի որ սեփական փորձից հասկացել է, որ դա դեռ ոչինչ չի փոխի։ 2011 թվականին Քիմը հայտնել է, որ տառապում է պսորիազով, ինչն իրեն շատ է անհանգստացրել։ Փորձելով հաղթահարել հիվանդությունը՝ աստղը խմել է խոտաբույսեր, անցել դիետաների և փորձել տարբեր միջոցներ, բայց ունեցել է միայն ժամանակավոր թեթևացում: Եվ միայն այն բանից հետո, երբ Քիմը հիվանդության փաստն ընդունել է այնպես, ինչպես կա, նրա կյանքն ավելի է հեշտացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее